Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մաքգրեգորն անցած փուլ է

Մաքգրեգորն անցած փուլ է
08.10.2018 | 23:04

Ժամկետից շուտ հաղթական եզրագծի հասցնելով Մաքգրեգորի հետ մենամարտը՝ Հաբիբ Նուրմագոմեդովը պաշտպանել է միջին քաշային կարգում UFC վարկածով չեմպիոնական տիտղոսը: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ռևանշ-մատչի կայացումը, Հաբիբի շտաբից համոզմունք է հնչել, որ շոտլանդացին ռուսաստանցու համար արդեն անցած փուլ է. «Ոչ մի ռևանշ էլ չի լինի: Հաբիբը հաղթել է անվիճելիորեն ու ժամկետից շուտ: Այն կարող է կայանալ լոկ ֆինանսական բաղկացուցչի դեպքում, սակայն չեմ կարծում, թե Նուրմագոմեդովին փող է պետք: Այն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե մարտն ավարտվեր մրցավարի որոշմամբ»:


Ընթերցողին տեղեկացնենք, որ մրցամարտն ավարտվել է մեծ քաշքշուկներով, եթե փորձենք հնարավորինս մեղմ արտահայտվել: Լեգենդար Մայք Թայսոնն այն անգամ համեմատել է Էվանդեր Հոլիֆիլդի հետ իր մրցամարտին հետևած զարգացումների հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ